ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Ինչքան շատ ենք մենք տառապում, այնքան շատ ենք ոչ այս աշխարհից

Ինչքան շատ ենք մենք տառապում, այնքան շատ ենք ոչ այս աշխարհից
05.04.2013 | 11:31

Քահանա Ալեքսանդր ԵԼՉԱՆԻՆՈՎ

(1881-1934)

Կարելի է լինել հրեշտակի պես բարի նրանց հետ, ովքեր քեզ վերաբերվում են վստահությամբ և սիրով։ Սակայն բավական է դեմ առնել չարությանը, պարսավանքին, թշնամությանը, և բարությունը փոխվում է հակառակ զգացմունքի։ Ինչն ակնհայտորեն ցույց է տալիս մեր լիակատար անզորությունն ընդդեմ չարի, որը հենց մեր մեջ է, որն ալիքվում է մեր մեջ ընդդեմ ուրիշի քննադատության։ Նախատինքները, քննադատությունը դառը դեղահաբեր են ընդդեմ մեր սնափառության, մեր ինքնագոհության։

Յուրաքանչյուր հաճույք, վայելք ցածրացնում, թուլացնում, զինաթափում է հոգին։ Տառապանքների իմաստը Քրիստոսի տանջանքներին մասնակցելն է, Քրիստոսի մարմինն արարելն է աշխարհում (Եկեղեցի), խաչի կրելն է, հետևելն է սրբերի օրինակին, անհամատեղելիությունն է աշխարհի հետ։

Աղոթելով հանգուցյալների համար, մենք վարժվում ենք այս աշխարհի ոչ իրական և հանդերձյալ աշխարհի իրական լինելուն, որի իրականությունը հաստատվում է հեռացածների հանդեպ մեր սիրով։

Որքան ծերանում ես, այնքան ավելի շատ ես գնահատում բարեկամական հարաբերությունների ամրությունն այս անհաստատ, սխալական, խաբուսիկ աշխարհում։

Եթե մենք տեսնում ենք մեղքը, ուրեմն հենց ինքներս հաղորդակից ենք հենց այդ մեղքին։ Կշտամբո՞ւմ է արդյոք մանուկը որևէ մեկին անառակության համար։ Նա դա չի էլ կարող տեսնել։ Այն, ինչ տեսնում ենք, մասամբ ինքներս ունենք։

Վատ է ոչ թե այլանդակ դիտավորություններ ունենալը, այլ դրանց ենթարկվելը։ Դրանում մենք անկախ չենք. այդպիսին է մեր բնությունը, որը մռայլեցված է մեղքով, դիտավորություններ ունեցել են և սրբերը։ Վատ մտքերին կամավոր հետևելը կամ պայքարը դրանց դեմ` ահա թե որտեղ են մեր հաղթանակը կամ պարտությունը։
Մեր կյանքը չի ընթանում սահուն և հավասարաչափ։ Այն ընթանում է անկումներով ու վերելքներով։ Պահքը հոգևոր ճիգերի ժամանակամիջոց է։ Եթե չենք կարող Աստծուն հանձնել մեր ամբողջ կյանքը, ապա գոնե պահքերի ժամանակամիջոցները ձոնենք Նրան, զորեղացնենք աղոթքը, բազմապատկենք տրվելիք ողորմությունը, զսպենք կրքերը և հաշտվենք թշնամիների հետ։

Աստծո ստեղծած և ոչ մի բանը չար չէ, մենք ինքներս ենք աղավաղում, վերածում չարի, նաև ինքներս մեզ, ու մեր շուրջն ամեն ինչ մեր ազատ կամքով է դառնում դեպի չարը։

Մեր մշտական ինքնարդարացումն է. «Այս մեղքն այնքան մեծ չէ»։ Հետո ի հայտ է գալիս հետևյալ միտքը. «Ավելի մեծ մեղք չեմ գործի»։ Սակայն դառը փորձը հաճախ է ցույց տվել, որ մի անգամ սայթաքելով` էլ չես կարողանում շտկվել։

Խելագարության երկու հիմնական ձևերը` հետապնդման մոլագարությունը և ինքնամեծարման մոլուցքը, հնարավոր են միայն կեղծ ինքնասիրության առկայության դեպքում և մահացու մեղքի` հպարտության տարատեսակներ են։

Մեր շրջապատում շատ են կենդանի մեռելները, նրանց հոգիները մահացել են ֆիզիկական մահից առաջ ու այլևս հարության հույս չունեն։ Չունեն, քանզի մենք այստեղ ենք նախապատրաստվում հավիտենական կյանքին։ Բայց կան հոգիներ էլ, որոնք, թվում է, հարություն են առել մինչև մարմնի մահը` իրենց գործերով ու փորձառությամբ։


Հրապարակման պատրաստեց
Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 12858

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ